հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դվինում պեղումների առաջին փուլն ավարտված է

Դվինում պեղումների առաջին փուլն ավարտված է

Դվինի թանգարանի համար նախատեսված տարածքում հնագիտական աշխատանքները սկսվել են 2022 թ. նոյեմբերին, երբ ապագա շինության տարածքում իրականացվել են 10 մ երկարությամբ և 2 մ լայնությամբ խրամատի պեղումները։

Արդյունքում բացվել են կառույցներ և նյութեր, որոնք հիմք են տվել առաջարկել ՀՀ կառավարությանը ֆինանսավորել հետագա պեղումները և դրանց որոշ հատվածներ ներառել ապագա թանգարանային ցուցադրության մեջ:


ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հաղորդմամբ, ծրագիրն արժանացել է կառավարության հավանությանն ու ֆինանսավորմանը: Նոր պեղումներն սկսվել են 2023 թ. մարտի 7-ին և ավարտվել են մայիսի 12-ին (արշավախմբի ղեկավար՝  պ.գ.դ., պրոֆ. Համլետ Պետրոսյան): Արդյունքում ապագա շենքի տեղում պեղվել են 225 և 40 քառ. մետր տարածքով երկու տեղամասեր, որտեղ բացվել են 8-9-րդ դարերին վերաբերող բնակելի-տնեսական համալիրներ՝ պատեր, հատակներ, թոնիրներ, իրենց նախնական տեղում պահպանված խեցեղեն բազմաթիվ անոթներ, վաղ ջնարակի և ապակու բազմաթիվ օրինակներ:

 Ծրագրի հաջորդ փուլերը ներառելու են շինարարության ընթացքի հնագիտական վերահսկողությունը և պեղված տարածքների ու նյութերի ընդգրկումն ապագա ցուցադրության մեջ:

  • Կիսվել: