ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկարացվել է մի քանի օրով

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկարացվել է մի քանի օրով

Հայաստանի ազգային պատկերասրահը տեղեկացնում է, որ Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկարացվել է մինչև օգոստոսի 30-ը։

«Սիրելի այցելուներ,
Հաշվի առնելով «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ հասարակության ահռելի հետաքրքրությունը և հակահամաճարակային կանոնների պահպանման արդյունքում գոյացած մեծ հերթերը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ երկարացնելու ցուցահանդեսը ևս մեկ շաբաթով՝ մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 30-ը ներառյալ:

Հայաստանի ազգային պատկերասրահն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հավաքածուատեր, «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս Ալեքսանդր Շադրինին:
Աշխատանքային ժամերը ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 25- 30-ը, ժամը 11.00-ից 20.30»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: