երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին

Ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միությունը Հայաստանի ազգային արխիվի և Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի համագործակցությամբ կազմակերպում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված արխիվային նյութերի ցուցահանդես:

Ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում և կգործի շուրջ մեկ ամիս:

Ցուցադրությունը ներառում է տեղեկություններ Հայաստանի կոմպոզիտորների միության ստեղծման, վարչական շենքի և Դիլիջանի Է. Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համալիրի կառուցման մասին:

Կցուցադրվեն նաև պատմական արժեքավոր փաստաթղթեր, արխիվային լուսանկարներ և այլ հետաքրքիր նյութեր: Այս ցուցադրությունը հնարավորություն է արժևորելու և հանրայնացնելու կոմպոզիտորների միության անցած ճանապարհը` ներկայացնելով նաև մեր օրերում նրա շարունակական գործունեությունը:

  • Կիսվել: