հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ցանկություն կա Չաքմաքչյանի «Քայլող մարդուն» տեղադրել Եևանի կենտրոնում

Ցանկություն կա Չաքմաքչյանի «Քայլող մարդուն» տեղադրել Եևանի կենտրոնում

Այսօր ԱԺ-ում աշխատանքային քննարկում է անցկացվել՝ կապված քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի քանդակների՝ Հայաստան վերադարձի հարցի հետ:

Քննարկմանը Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հրավերով մասնակցել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Քննարկվել է քանդակագործի՝ հնարավորինս շատ գործեր Հայաստանում ներկայացնելու հարցը:

Քննարկման մասնակիցները պայմանավորվել են աշխատել Չաքմաքչյանի՝ «Քայլող մարդը» գործը Երևանի կենտրոնում տեղադրելու ուղղությամբ:

  • Կիսվել: