շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աշխարհահռչակ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կլինի Երևանում. նախարար

Աշխարհահռչակ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կլինի Երևանում. նախարար

Աշխարհահռչակ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կլինի Երևանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

՛՛Քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կտեղադրվի մայրաքաղաքի կենտրոնում: 2000-ականներից Չաքմաքչյանին բազմիցս հավաստիացնում էին, որ այս քանդակը կլինի Երևանում: Սա հիշատակի և գնահատանքի «խոսք» է մեծ արվեստագետին, ում հանրահայտ արձանները զարդարում են աշխարհի տարբեր քաղաքների` փողոցներն ու հրապարակները:

Հ.Գ. Կործանված է այն պետությունը, որը ծանր ճգնաժամերի ընթացքում մոռանում է արվեստի ու մշակույթի մասին՛՛,-գրել է նա:

Նախարարը նաև լուսանկարներ է հրապարակել.

  • Կիսվել: