շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Ապրիլյանի հերոսների հիշատակին

Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Ապրիլյանի հերոսների հիշատակին

Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ապրիլի 4-ին իր էջով ժամը 20:30-ին կներկայացնի Ա. Բրուքների «Ռեքվիեմ»-ը:

Համերգի տեսագրության ցուցադրությունը Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հարգանքի տուրքն է քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին։  Ստեղծագործությունը Հայաստանում կատարվել է առաջին անգամ՝ կենտրոնի նախաձեռնությամբ:

Կենտրոնից տեղեկացնում են, որ համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

  • Կիսվել: