հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Բեմն է մեր սերը, իմաստը կյանքի...». Նարեկ Դուրյանի տարեդարձն է

«Բեմն է մեր սերը, իմաստը կյանքի...». Նարեկ Դուրյանի տարեդարձն է

«Բոհեմ» թատրոնը շնորհավորել է Նարեկ Դուրյանին տարեդարձիկապակցությամբ։


«Անցած տարի արտակարգ իրավիճակում տված մի հարցազրույցում Նարեկ Դուրյանը նշել էր.
«Ծունդս այդպես չի ուրախացնում: Եթե բեմի վրա ծնունդս տոնեի, այո, դա հաճույք կլիներ»:
Ուրախ ենք, որ այս ծննդյան օրը մաեստրոն նշում է բեմում:

Խաղում է իր «Սիրո Մենյուն»` մոնոկատակերգություն նվիրված հենց Նարեկ Դուրյանի 60-ամյակին:
Մեր սիրելի Նարեկ Դուրյան ջան, ջերմորեն շնորհավորում ենք, հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք, էլ չենք ասում Ձեզ հետ նույն բեմում խաղալու երջանկության մասին:

Մաղթում ենք «Լույսեր, վարագույր, շշուկ, կուլիսներ... սրտի դմփոց, սուլոց, ծափեր: Բեմն է մեր սերը, իմաստը կյանքի... բեմը, թատրոնը, այո՛, c΄est la vie»… միշտ մեզ հետ եղեք` բեմում»,- նշվում է ուղերձում։

 

  • Կիսվել: