շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բակո Սահակյանը մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Բակո Սահակյանը մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Երևան քաղաքում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել իրեն մարդու իրավունքների եւ ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված գործունեության համար մարդասիրական մրցանակ հանձնելու համար՝ նշելով, որ Արցախյան շարժումը եւ Արցախի Հանրապետության պետականաշինության գործընթացը հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության եւ ինքնորոշման օրինակելի դրսեւորում:

 

  • Կիսվել: