հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Այվազովսկի և Ռերիխ. վերածնված կտավները» մուլտիմեդիա ցուցահանդես՝ Պետերբուրգում (լուսանկարներ)

«Այվազովսկի և Ռերիխ. վերածնված կտավները» մուլտիմեդիա ցուցահանդես՝ Պետերբուրգում (լուսանկարներ)

Ռուսական խոշորագույն մուլտիմեդիա ցուցահանդեսը` «Ռերիխ՝ վերածնված կտավներ» և «Այվազովսկի` վերածնված կտավներ»՝ լեռնային արշավների և ծովային մարտերի աննկարագրելի էներգիայով, գործում է Սանկտ Պետերբուրգի Լյումեր-Հոլ ստեղծագործարար  տարածքում, տեղեկացնում է peterburg2.ru-ն:

Նշվում է, որ ցուցահանդեսում ներկայացված են Նիկոլայ Ռերիխի ավելի քան 300 աշխատանք ՌԴ-ի տարբեր թանգարաններից և Հովհաննես Այվազովսկու ավելի քան 200 կտավ՝ ռուսական և հայաստանյան թանգարաններից:

Դրանց մեծ մասը  ներկայացած է ps-3D ֆորմատով, ինչը թույլ է տալիս այցելուներին զգալ իրենց նկարի մեջ: Հզոր լազերային պրոյեկտորները, որոնք լրացված են նաև  20 կՎտ շրջապատող ձայնով, տեղափոխում են դիտորդներին նախ Հնդկաստանի և Ալթայի լեռներ՝ ավելի քան 300 մետր բարձրության վրա, այնուհետև՝ սևծովյաին ջրային տարածք: 

  • Կիսվել: