երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսպիսի փառատոնները լրացուցիչ խթան են հանդիսանում գիտության և կրթության ոլորտի զարգացման համար. Արայիկ Հարությունյան

Այսպիսի փառատոնները լրացուցիչ խթան են հանդիսանում գիտության և կրթության ոլորտի զարգացման համար. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  ներկա է գտնվել STARMUS գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի փակման արարողությանը: Փառատոնի փակման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաջողվել է «Սթարմուս»-ով մի քանի լուրջ արդյունքներ ստանալ. «Միջոցառումների ընթացքում մենք տեսանք, որ այս ուղղությունների հսկայական պահանջարկ կա Հայաստանի Հանրապետությունում: Մենք արձանագրել ենք, որ մեր խնդիրների մեծ մասը կամ բոլորը կրթության որակից է, և դրան ուշադրություն ենք դարձնում: Այսպիսի միջոցառումները լրացուցիչ խթան են հանդիսանում այդ ուղղությունների զարգացման համար, որովհետև կրթությունը և գիտությունն առանց արվեստի այլևս գոյություն չունեն։ Եվ «Սթարմուսը» դրա լավագույն համադրումն է»:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ փառատոնի ընթացքում շատ բացահայտումներ են արվել. «Մենք ինքներս մեզ համար բացահայտումներ արեցինք, թե որքան մեծ ներուժ կա ՀՀ-ում: Մենք, այո՛, ունենք մոռացված մեծեր, որոնց հիշեցինք, մասնավորապես՝ Քեմուրջյանին, և դա շնորհիվ նաև «Սթարմուսի» թիմի, որը շատ հետաքրքիր ծրագիր ներկայացրեց՝ ունենալով փորձ աշխարհի տարբեր երկրներում: Եվ այդ լավագույն փորձը մենք անպայման կկիրառենք Հայաստանի Հանրապետությունում»: 

Աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կազմակերպչական կոմիետին, «Սթարմուսի» մեծ թիմին: «Դուք այս ոլորտների զարգացմանը նոր մշակույթ  բերեցիք, և մենք անպայման կօգտվենք այդ մշակույթից և ստեղծված արժեքներից: Եվ ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանին: Նա սփյուռքում՝ Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայի լավագույն օրինակ է, թե ինչպես կարելի է ծառայություններ մատուցել սեփական հայրենիքին: Եվ «Սթարմուսը»-ը կհիշվի նաև ՀՀ-ում Գարիկ Իսրայելյանով»,-ասել է Արայիկ Հարությունյանը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանում այս ուղղությունների զարգացումը, «Սթարմուսը»-ները մշտական են լինելու:

Արայիկ Հարությունյանը, Վահագն Խաչատուրյանի հետ միասին այցելել է նաև «Սթարմուս VI» միջազգային փառատոնի շրջանակում Ազատության հրապարակում բացված «Գիտության ճամբար», ծանոթացել այնտեղ ներկայացված գիտության նորագույն նվաճումներին ու ձեռքբերումներին։

No description available.

No description available.

 

  • Կիսվել: