ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան 98-ամյակն է

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան 98-ամյակն է

Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Մաեստրոն դառնում է 98 տարեկան։

Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ.–ի մայիսի 22–ին։ 2009 թ.–ի մայիսի 5–ից Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է ու Հայաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ–ի կենտրոնակայանում։

Ազնավուրը ստեղծել է շուրջ 1000 երգ, նկարահանվել է 60 ֆիլմում և վաճառել ավելի քան 100 մլն ձայնասկավառակ։ TIME ամսագրի և CNN–ի համատեղ հարցման համաձայն, Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարողը։

Մաեստրոն սկսել է երգել 9 տարեկանից։ Դուետով հանդես է եկել կոմպոզիտոր Պիեր Ռոշի հետ։ 1946 թ.–ին նրանք մասնակցել են Էդիտ Պիաֆի համերգային շրջագայություններին Ֆրանսիայում և ԱՄՆ–ում։ Այդ ժամանակ էլ սկսվել է երգչի պրոֆեսիոնալ կարիերան։

Ազնավուրի երգերը կատարել են Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին, Խուլիո Իգլեսիասը, Միրեյ Մատյոն։

Ազնավուրի աշխարհահռչակ երգերից են «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլ ստեղծագործություններ։

  • Կիսվել: