երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ավերում են Դիարբեքիրի պատմական պարիսպը

Ավերում են Դիարբեքիրի պատմական պարիսպը

Դիարբեքիրի պատմական պարսպի քարերը Թուրքիայում տեղահան են արվում եւ վաճառվում։ Դա նկատվել է հատկապես Մարդինքափըի հատվածում, տեղեկացնում է Ակունքը:

Նշվում է, որ խնդրին անդրադարձել է թուրք ճարտարապետ Արիֆ Իփեքը, որը, մասնավորապես, հայտնել է, թե քանի որ տեղահան արված քարերի հետքերը թարմ են, ակնհայտ է, որ պարիսպը ոչ թե ժամանակի ընթացքում է իջել, այլ քարերը տեղահան են արվել մարդկանց կողմից։

Իփեքը լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նաև նշել է, թե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվելու դեպքում այդ ավերումը կշարունակվի: Նա ասել է․ «Հարկավոր է պարբերական հսկողություն սահմանել, և այս հարցում պատասխանատու և իրավասու հաստատությունը պետք է շուտափույթ սկսի այդ ուղղությամբ աշխատանքները»։

Նշենք, որ Դիարբեքիրի պատմական պարիսպը ներառված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

  • Կիսվել: