կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվան մրցույթ կանցկացվի

Աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվան մրցույթ կանցկացվի

«Վիրահայերի Միությունը» հրավիրում է բոլորին մասնակցելու աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվան մրցույթին, որը տեղի կունենա հունվարի 9-ին՝ նրա ծննդյան օրը, գրում է jnews.ge-ն:

Սերգեյ Փարաջանովին նվիրված մրցույթը Վրաստանում՝ Թբիլիսիում, անցկացվում է դեռևս 2015 թվականից, որին մասնակցում են տարբեր երկրների և տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել նկար կամ կոլաժ, այնուհետև լուսանկարել նմուշը և տեղադրել ֆեյսբուքյան նշված միջոցառման նկարների համապատասխան բաժնում։

Նկարի համար անհրաժեշտ է պահպանել համապատասխան չափսերը 50/60 սմ։ Նկարը տեղադրելիս հարկավոր է նշել հեղինակի անուն ազգանունը և նմուշի անվանումը։ Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ի նկատի ունենան, որ նմուշի նկարը ֆեյսբուքյան միջոցառման էջին չուղարկելու դեպքում մասնակցությունը չի թույլատրվում:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +995 595 00 48 84 հեռախոսահամարով։

  • Կիսվել: