հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Արմենիա Սակրա»․ ֆրանսահայ ռեժիսորն ուզում է աշխարհին պատմել Հայաստանի և Արցախի մասին

«Արմենիա Սակրա»․ ֆրանսահայ ռեժիսորն ուզում է աշխարհին պատմել Հայաստանի և Արցախի մասին

Շուտով Փարիզում և եվրոպական մի շարք քաղաքներում կցուցադրվի ֆրանսահայ կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանի «Արմենիա Սակրա» ֆիլմը։

Սա լիամետրաժ՝ 65 րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմ է, որի նկարահանումները կատարվել են Հայաստանում և Արցախում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ և թույլտվությամբ։
 
Ֆիլմի գլխավոր թեման միջնադարյան հայկական ճարտարապետությունն է՝ եկեղեցիները, վանքերը, բերդերը և դրանց պատմությունը, ներկայացվում է նաև Հայաստանի աբնության բացառիկ գեղեցկությունը։
 
Кадр из фильма Armenia Terra Sacra - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
Sputnik Արմենիայի հետ զրույցում ֆիլմի պրոդյուսեր Նարե Թադևոսյանը նշել է, որ Արցախում նկարահանված եկեղեցիներից, վանքերից, ամրոցներից շատերն այժմ գտնվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։
 
Նկարահանումներն արվել են պատերազմից առաջ՝ 2019 թվականին, փաստորեն, նաև այս առումով կադրերը բացառիկ են, միգուցե նաև վերջին վավերացումներն են։
Кадр из фильма Armenia Terra Sacra - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
«Մենք նկարահանումներ են արել Ծիծեռնավանքում, Դադիվանքում, Տիգրանակերտում, Տող գյուղում, նկարահանել ենք Հադրութի շրջանի մի քանի բերդեր, Քարվաճառը։ Այժմ, փաստորեն, մեր այս տարածքներն օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Ես ի սկզբանե ֆիլմի սցենարը գրելիս հատուկ շեշտադրել եմ, որ դրանք մաքուր հայկական տարածքներ և կոթողներ են, պատերազմից հետո սցենարական և մոնտաժային ոչ մի փոփոխության չեմ արել։ Այս ֆիլմը դիտելուց հետո օտարերկրացին վստահաբար դահլիճից կհեռանա՝ իր հիշողության մեջ պահելով, որ այդ բոլոր եկեղեցիները և քաղաքները հայերինն են և պարզապես Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով օկուպացված են»,- մեզ հետ զրույցում նշել է կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանը։
Режиссер фильма Armenia Terra Sacra Нарек Восканян - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
Ֆիլմի նպատակն է համայն աշխարհի հայությանը, նաև օտարազգի հանդիսատեսին ներկայացնել Հայաստանը, հայկական մշակույթը, պատմությունը, ցույց տալ Հայաստանի գրավչությունը՝ դրանով նաև նպաստել զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։
 
Ֆիլմի հետկադրային տեքստը կարդում է ֆրանսիացի հայտնի օպերային երգիչ Մարիո Հաքքարդը։ Բացառիկ հարցազրույցով է հանդես գալիս աշխարհահռչակ հայագետ Ժան Պիեռ Մահեն: Պրոդյուսերի խոսքով՝ այսօր, երբ Ադրբեջանը զբաղված է հայկական հուշարձանների, մշակույթի յուրացմամբ, եվրոպացի հեղինակավոր մասնագետի խոսքն առավել ծանրակշիռ ու կարևոր վկայություն է դառնում այդ հուշարձանների հայկականության մասին։
Кадр из фильма Armenia Terra Sacra - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
«Աշխարհին հայտնի է մեր հայկական վանքերի, եկեղեցիների կառուցման ինքնատիպ լինելը, սակայն դրա հետ մեկտեղ շատ գաղտնիքներ և խորհուրդներ կան, որոնց մասին ինքներս էլ տեղյակ չենք։ Ֆիլմն այս առումով էլ բացառիկ բացահայտումներ է անում, քանի որ անդրադառնում է հայկական եկեղեցիների կառուցման գաղտնիքներին՝ յուրաքանչյուր սյան, եկեղեցու կառուցման դիրքին, անգամ լույսի թափանցման ուղղությունը դեպի եկեղեցի մեզ մոտ խորհրդանշական կերպով է արված։ Այդ մասին է խոսում նաև աշխարհահռչակ հայագետ Ժան Պիեռ Մահեն»,- ասում է Նարեկ Ոսկանյանը։
Продюсер фильма Armenia Terra Sacra Наре Тадевосян - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
 
Պրոդյուսերն ընդգծում է՝ թեպետ ֆիլմը փաստավավերագրական է, բայց ռեժիսորն առանձնահատուկ կարևորություն է տվել նաև կադրի գեղագիտությանը։
 
«Լինելով մասնագիտությամբ նաև լուսանկարիչ և նկարիչ՝ Նարեկը կադրային, լույսի և ստվերի յուրահատուկ լուծումների միջոցով ֆիլմին իսկապես մոգականություն է հաղորդել»,- նշում է Նարե Թադևոսյանը։
Кадр из фильма Armenia Terra Sacra - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
Ֆիլմը դեռևս ֆրանսերենով է, առաջիկայում այն կթարգմանվի նաև հայերեն։ Նշենք, որ սա ռեժիսորի երկրորդ լայնամետրաժ փաստավավերագրական աշխատանքն է։ Առաջին ֆիլմը՝ «Հայաստանի գանձերը», ցուցադրվել է Եվրոպայի տարբեր քաղաքներում՝ կինոթատրոններում, հայկական ընկերակցություններում, ինչպես նաև Կանադայում։ Հեղինակները հույս ունեն, որ «Արմենիա Սակրա» ֆիլմը կգերազանցի առաջինի հաջողությանը։
Кадр из фильма Armenia Terra Sacra - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022
Հավելենք, որ կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանն արտերկրում է ապրում 11 տարեկանից։ Միջնակարգ կրթությունը ստացել է Վարշավայում, այնուհետև տեղափոխվել Ֆրանսիա, ուսանել է Փարիզի հեղինակավոր Գեղեցիկ արվեստների բարձրագույն համալսարանում՝ լուսանկարչության բաժնում։ Դեռ մանկուց զբաղվել է գեղանկարչությամբ․անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում և Ֆրանսիայի տասնյակ ցուցասրահներում։
Кадр из фильма Armenia Terra Sacra - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2022

  • Կիսվել: