հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արգենտինացիները 10 մետրանոց դինոզավրի կմախք են հայտնաբերել

Արգենտինացիները 10 մետրանոց դինոզավրի կմախք են հայտնաբերել

Պատագոնիայում արգենտինացի հնէաբանները հայտնաբերել են 10 մետր երկարություն ունեցող մեգարապտորի մնացորդներ (դինոզավրի տեսակ), հայտնել է Մատանսա քաղաքի համալսարանին առընթեր գիտության առաջխաղացման գործակալությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Արգենտինայի Բնական գիտությունների թանգարանի հետազոտուղները հսկայական չափսերի մսակեր դինոզավրի մնացորդներ են հայտնաբերել, որը բնակվել է մոտ 70 մլն տարի առաջ ներկայիս Սանտա Կրուս նահանգի տարածքում: Հայտնաբերվել են ողնաշարի մասեր, կողոսկրեր և կրծքավանդակի մի հատված»:

Ինչպես հայտնի է՝ ի տարբերություն տիրոանոզավրերի՝ մեգարապտորներն առավել սլացիկ և արագ վազքին առավել պատրաստ են եղել, երկար պոչ են ունեցել, որն օգնել է նրանց պահպանել հավասարակշռությունը:

  • Կիսվել: