երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Առցանց համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Քրիստափոր Քուշնարյանի հոբելյանին

Առցանց համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Քրիստափոր Քուշնարյանի հոբելյանին

ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աննա Մայիլյանի սաների մասնակցությամբ տեղի կունենա առցանց համերգ, որը նվիրված է անվանի երաժիշտ-տեսաբան, կոմպոզիտոր և մանկավարժ Քրիստափոր Քուշնարյանի ծննդյան 130-ամյակին: Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Էդվարդ Միրզոյանի, Արտեմի Այվազյանի, Գեղունի Չթչյանի և Վարդ Մանուկյանի ստեղծագործությունները: Այս մասինն հայտնում են Կոմպոզիտորների միությունից։

Հայաստանի կոմպոզիտորների միության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղությամբ անցկացվող այս նախագիծն առցանց կհեռարձակվի հունիսի 7-ից 12-ը, ժամը 17:00-ին՝ ՀԿՄ պաշտոնական առցանց հարթակներում:

Համերգային կատարումների ժամանակ երգչուհիներ Արմինե Խաչատրյանին, Հերմինե Գևորգյանին, Անուշ Մարտիրոսյանին, Լարիսա Խալաթյանին, Միլենա Բեգլարյանին, Անահիտ Գաբրիելյանին և Լիա Առաքելյանին կնվագակցի դաշնակահարուհի Էլեն Կիրակոսյանը:

Համերգի համակարգողն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանը:

  • Կիսվել: