հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ապրիլի 24-ին եղանակն իմ հոգում նույնպես մռայլ է. Հայկ Մելիքյան

Ապրիլի 24-ին եղանակն իմ հոգում նույնպես մռայլ է. Հայկ Մելիքյան

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, ՀՀ բարձրագույն ղեկավարությունն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Խոնարհումի արարողությունն ուղեկցվեց դաշնակահար  Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ:

Ավելի ուշ դաշնակահարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր ինձ բոլորը գրում են՝ ինչպես +3° ջերմաստիճանին կարողացա դիմանալ և նվագել Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Գիտե՞ք, անընդհատ մի միտք էր ծագում նվագելիս․«Աստված իմ, բա ինչպե՞ս են դիմացել մեր պապերը ցրտին, սովին, գաղթին... Բոլոր կատարումներս նվիրում եմ Նրանց հիշատակին՝ որպես երախտիք ու խոնարհում»,- գրել է Հայկ Մելիքյանը։

Նշենք, որ դաշնակահարը ապրիլի 25-ին հանդես է գալու առցանց բարեգործական մենահամերգով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին։ Համերգի տոմսերից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է ծնողազուրկ հայ երեխաների օգնության միությանը։

Առցանց համերգին հնչելու են Բախի, Մոցարտի, Շոպենի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Գուրջիևի և Դելալյանի ստեղծագործությունները։

  • Կիսվել: