ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամենահզոր ներուժն արվեստն է

Ամենահզոր ներուժն արվեստն է

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի Բյուրական արվեստի ակադեմիայում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին և 14-ին տեղի ունեցան համերգներ Հայաստանում հյուրընկալված արցախցիների համար: Միջոցառումը  իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Մեր հայրենակիցների համար անզուգական կատարումներով ելույթ ունենացան «Հայաստանի նոր անուններ»-ի տաղանդաշատ սաները: Յուրաքանչյուր օր համերգից առաջ իրականացվեց այց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան և  Սուրբ Հովհաննես եկեղեցի:

  • Կիսվել: