շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է պատերազմի մասնակից, նկարիչ-քանդակագործ Բեն Պողոսյանի ցուցահանդեսի բացմանը

Ալեն Սիմոնյանը մասնակցել է պատերազմի մասնակից, նկարիչ-քանդակագործ Բեն Պողոսյանի ցուցահանդեսի բացմանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ներկա են գտնվել 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանի պատկերասրահի և հեղինակի «Վերադարձ» անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

՛՛Ծնունդով գյումրեցի նկարիչ-քանդակագործը կռվել է Թալիշում, վիրավորվել, բայց մահն աչքով տեսնելով անգամ, մնացել է լավատես և ցուցահանդեսում ներկայացրած աշխատանքներում կյանքը ներկայացրել է նոր գույներով ու իմաստով։ Արվեստը Բենի համար անցածը արժևորելու, կյանքի իմաստը վերագտնելու միջոց է դարձել։

ԱԺ նախագահն ու Շիրակի մարզպետը ծանոթացել են հեղինակի աշխատանքներին, զրուցել նրա հետ, մաղթել ստեղծագործական նոր հաջողություններ։

Նշենք, որ ցուցասրահը հիմնանորոգվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից: Շուրջ 4 մլն դրամի շրջանակներում տեղադրվել են պատուհանները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: