հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը սկսել է կառուցել Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին ավտոճանապարհը

Ադրբեջանը սկսել է կառուցել Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին ավտոճանապարհը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ երկրի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում ենթակառուցվածների կառուցման և վերականգնման ուղղությամբ:

Այդ աշխատանքների թվում են Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին (Խուդաֆերին-Որոտան-Բերձոր) և Խանլիգ-Կուբաթլու (Խանլիգ-Որոտան) ավտոճանապարհները, տեեկացնում է Minval.az-ը:

Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին ավտոճանապարհը սկսվում է Խուդաֆերին ջրամբարի մոտ գտնվող Հաջիգաբուլ-Մինջիվան-Զանգեզուրի միջանցք անվանումը ստացած մայրուղու հատվածից, այն 66 կմ է:

Բացի այդ՝ նախատեսվում է նաև 17 կմ երկարությամբ նոր ճանապարհ կառուցել Խանլիգ բնակավայրից մինչև Կուբաթլու (Որոտան) քաղաք:

Ինչպես հաղորդվում է՝ նոր ավտոճանապարհներն անցնելու են Զանգելանի (Կովսական), Որոտանի և Բերձորի շրջաններով:

  • Կիսվել: