երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Աբելյանցիները երաժշտական ողջույն են ուղղել Ստեփանակերտի թատրոնին  (տեսանյութ)

Աբելյանցիները երաժշտական ողջույն են ուղղել Ստեփանակերտի թատրոնին (տեսանյութ)

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ընդունել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանների՝ իրենց ուղղված «Երաժշտական ողջույնը»:

Աբելյանցիները հետաքրքիր մեկնաբանությամբ կատարել են «Քամին զանա» սիրված երգն ու իրենց «Երաժշտական ողջույնը» հղել Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին:

Ողջույնի հոլովակը զետեղվել է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Առաջարկում ենք հերթականությամբ թատրոնից թատրոն ուղարկել ձեր ողջույնը: Ողջույնի ձևն ազատ է: #Մենք_բոլորս_մի_ընտանիքենք #ԿԵՑՑԵ_Հայ_թատրոնը #և_ #իր_ապագան»,-ասվում է հոլովակին կից գրառման մեջ:

«Երաժշտական ողջույնի» հեղինակները Տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասաններն են: Նախաձեռնության շրջանակում նրանք ցանկանում են հիշեցնել, որ թատերարվեստի բոլոր ներկայացուցիչները մեկ ընտանիք են և ամուր, հզոր են միասին: «Երաժշտական ողջույնը» շարունակական է լինելու:

  • Կիսվել: