հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Զվարթնոց»-ում դիմավորել են Ռուսաստանում հանգստից վերադարձած արցախցի երեխաներին

«Զվարթնոց»-ում դիմավորել են Ռուսաստանում հանգստից վերադարձած արցախցի երեխաներին

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Ռուսաստանում հանգստից վերադարձած արցախցի երեխաներին։ Այս մասին հայտնում է Հայաստանում «Ռուսական տունը»։

Ինչպես հաղորդվում է՝ 55 երեխա հանգստացել է դեռահասների սոցիալական ադապտացիայի «Վաղը չէ մյուս օրը» նախագծի շրջանակներում։ Ծրագիրը հագեցած էր վարպետության դասերով, ստեղծագործական հանդիպումներով, էքսկուրսիաներով ռուսերեն լեզվով դասընթացներով, ինչպես նաև սպորտային միջոցառումներով։

Երևանում երեխաներին նույնպես անակնկալ էր սպասում. նրանց դիմավորեցին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչներն ու «Նաիրի» ժողովրդական պարերի համույթը` փուչիկներով և կոնֆետներով:

Երեխաների համար ամառային հեքիաթը կազմակերպվել է Ռուսաստանի կրթության նախարարության միջազգային համագործակցության կենտրոնի, «Ռոսսոտրուդնիչեստվոյի», «Ժառանգություն և առաջընթաց» բարեգործական հիմնադրամի և «Երկիր երեխաների համար» բարեգործական հիմնադրամի կողմից:

  • Կիսվել: