երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԶՊՄԿ-ն Արցախից բռնի տեղահանվածների սննդի, դեղորայքի, այլ ապրանքների և վառելիքի համար հատկացրել է ավելի քան 100 մլն դրամ

ԶՊՄԿ-ն Արցախից բռնի տեղահանվածների սննդի, դեղորայքի, այլ ապրանքների և վառելիքի համար հատկացրել է ավելի քան 100 մլն դրամ

NEWS.am-ի հետ զրույցում ԶՊՄԿ Հանրային կապերի բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանը ներկայացրել է, թե ինչ միջոցառումներ է իրականացնում ԶՊՄԿ-ն՝ Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին աջակցելու ուղղությամբ:

- Որպես Հայաստանի խոշորագույն հարկատու՝ ի՞նչ միջոցառումներ է ԶՊՄԿ-ն իրականացնում Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին աջակցելու ուղղությամբ:

Ինչպես հայտնի է՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների մի մասը Սյունիքի մարզում է տեղակայվել։ Հատկապես Քաջարան եւ Կապան համայնքներում ապաստանած ընտանիքներին առաջին ահրաժեշտության կենաղային պարագաների ապահովման հանձնառությամբ, հենց առաջին շաբաթներին ձևավորել է խումբ` այդ ընտանիքների հետ աշխատելու համար: Մարզային եւ համայնքային իշխանությունների հետ համատեղ կատարվել և շարունակվում է`  իրավիճակի գնահատում, առաջնային կարիքների վերլուծություն: Ըստ արդյունքների` բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընկերությունը ըստ առաջնահերթության որոշակի չափորոշիչների ապահովում է  անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Արդեն իսկ ձեռք է բերվել եւ տրամադրվել է մի քանի տասնյակ անուն կենցաղային տեխնիկա մի քանի տասնյակ ընտանիքների։ Բացի այդ ընկերությունը ներգրավված էր սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում կազմակերպչական աշխատանքների աջակցության պրոցեսում։

- Կարո՞ղ եք նշել` մասնավորապես ի՞նչ է արվել եւ ֆինանսական ի՞նչ ծավալի օգնության մասին է խոսքը։  

ԶՊՄԿ-ն, Սյունիքի մարզպետարանի, Քաջարանի եւ Կապանի համայնքապետարանների, ինչպես նաև գործընկեր կազմակերպություններ «Հայկական Կարմիր Խաչ», «Վիվա» հիմնադրամի  հետ սերտ համագործակցելով` ներգրավվել է ամենատարբեր ոլորտներում:

Ընկերությունն ունի սոցիալական աջակցության ամենատարբեր գործող ծրագրեր, այդ ծրագրերն իրականացնող թիմեր, եւ հաշվի առնելով Սյունքի մարզում ԶՊՄԿ զգալի ներկայությունը, ընկերությունը հենց սկզբից փորձել է մասնակցել հնարավոր բոլոր միջոցներով։ Ընկերության աշխատակիցները կամավորության սկզբունքով մասնակցել  են իրականացվող կազմակերպչական աշխատանքներին, տարհանված բնակչության գրանցման կետերում օգնելով պատկան մարմինների ներկայացուցիչներին:

Ֆինանսական, դեղորայքի, սննդի, վառելիքի, ժամանակավոր վրանների, անհրաժեշտ պարագաների տրամադրումն ընկերության կողմից իրականացվել  է ամենօրյա ռեժիմով` համակարգելով  մարզպետարանի և համայնքապետարանների հետ:  

Օրական 10.000 մարդու սնունդ է հատկացվել։

Բացի այդ, ԶՊՄԿ-ն ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ, այդ օրերին Հայկական Կարմիր խաչի ընկերությանն (ՀԿԽԸ) հետ իրականացրել է 31 000 000 ՀՀ դրամի ծրագիր, որի շրջանակներում 6000 անձի՝ 1500 ընտանիքի, տրամադրվել է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։

Ընդհանուր առմամբ, սեպտեմբերյան իրադարձությունների օրերին մեր կողմից տրամադրված հումանիտար օգնության եւ մինչ այս պահն իրականացված եւ Քաջարան եւ Կապան համայնքներում տեղակայված ընտանիքներին տրամադրված կենցաղային տեխնիկայի ձեռքբերման համար ԶՊՄԿ-ն իրականացրել է ավելի քան 100 միլիոն դրամ։ Այժմ շարունակում ենք մեր համայնքներում տեղակայված ընտանիքներին արդեն իսկ ձեռք բերված կենցաղային տեխնիկայի տրամադրումը։

- Արցախում գործող հանքերի աշխատակիցներ դիմե՞լ են Կոմբինատին աշխատանքի համար, քանի՞սն են արդեն համալրել ԶՊՄԿ աշխատակիցների շարքերը։ Ինչպե՞ս կարող են ցանկացողները ծանոթանալ թափուր աշխատատեղերին։

Սա, կարծում ենք, ոլորտի համատեղ խնդիրը պետք է լինի։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա, որտեղ հավաքագրվում է հանքարդյունաբերության ոլորտում փորձ ունեցող բռնի տեղահանվածների վերաբերյալ տեղեկություններ՝ թափուր համապատասպան հաստիքների դեպքում այդ մասնագետների զբաղվածության հարցը լուծելու համար։

  • Կիսվել: