երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ժողովուրդը չպետք է տուժի Ադրբեջանի անհիմն պահանջների պատճառով. Մարուքյան

Ժողովուրդը չպետք է տուժի Ադրբեջանի անհիմն պահանջների պատճառով. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր Twitter-ի էջում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանն ու այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին։
Նա կադրեր է հրապարակել հանրահավաքից ու գրել. «Ժողովուրդի ձայնը ընդդեմ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը դեմ. օր 14–րդ»։
 
Նա հիշեցրել է՝ ամբողջ աշխարհն է արդեն հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է տուժի Ադրբեջանի անհիմն պահանջների պատճառով։
«Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծման համար միջազգային մեխանիզմների ստեղծումն այլընտրանք չունի»,– գրել է նա։

  • Կիսվել: