երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Զախարովան չհերքեց Արցախի նկատմամբ ռազմական օպերացիայի հնարավորության՝ ԱՄՆ-ի սպառնալիքը

Զախարովան չհերքեց Արցախի նկատմամբ ռազմական օպերացիայի հնարավորության՝ ԱՄՆ-ի սպառնալիքը

Ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի-ի այն նյութը, որտեղ դիվանագիտական աղբյուրը պատմում էր, թե ԱՄՆ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղին ինչ-որ երրորդ երկրում հանդիպում անցկացնել Ադրբեջանի հետ՝ հակառակ պարագայում սպառնալով, որ կարող է ռազմական օպերացիա սկսվել, ցավոք, հավաստի է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հավելել է. ՛՛Ռուսաստանը պատրաստ է աջակցել Բաքվի ու Ստեփանակերտի երկխոսությանը՝ Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության մասով, ինչի մասին ոչ մեկ անգամ հայտնել ենք շահագրգիռ կողմերին։

Եռակողմ հայտարարությամբ այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն ունի գործունեության շրջանակներ, իսկ նրա հիմնական գործառույթն իր պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումն է։

Որքանո՞վ է հնարավոր օպերացիա (ռազմական-խմբ.), ցավոք, կան հիմքեր։ Իսկ հետո արդեն ամեն ինչ կախված կլինի, թե որքանով կհաղթի պայմանավորվածությունների իրավական մասը ՛:

 

  • Կիսվել: