երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ըստ հարցված քաղաքացիների՝ ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում Արցախի ղեկավարներին ազատելու համար

Ըստ հարցված քաղաքացիների՝ ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում Արցախի ղեկավարներին ազատելու համար

Արդյո՞ք ՀՀ կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանի գերեվարությունից ազատելու համար։

Փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP International Association»-ի իրականացրած հարցման արդյունքներով՝  13.5 տոկոսը պատասխանել է՝ ավելի շուտ այո, 12.4 տոկոսը՝ միանշանակ այո, 15 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 44.4 տոկոսը՝ միանշանակ ոչ։

Հարցումն իրականացվել է 1100 քաղաքացու շրջանում։

  • Կիսվել: