երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ըստ Ադրբեջանի՝ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում

Ըստ Ադրբեջանի՝ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում

Այսօր Եվլախում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով հանդիպման մանրամասներն ու հաջորդ հանդիպման օրն ու վայրը։

Այսպես, ըստ ադրբեջանական կողմի, այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվել են հումանիտար հարցերը, ինչպես նաև ԼՂ հայերի ՛՛վերաինտեգրման՛՛ վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման ծրագիրը։

Բացի այդ՝ նշվում է, որ հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտում։

  • Կիսվել: