հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ընտրություններից հետո քաղաքական հետապնդումներ են լինում. Բալասանյան

Ընտրություններից հետո քաղաքական հետապնդումներ են լինում. Բալասանյան

Ընտրություններից հետո լինում են քաղաքական հետապնդումներ, այդ ամենը եղել է, դրա ականատեսը բոլորս ենք եղել: Այս մասին այսօր Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ ասաց Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանը:

Ըստ նրա՝ շատ վատ է, որ մարդիկ օգտագործում են իրենց լծակները, հետապնդումներ են իրականացնում թե՛ քարոզարշավի ժամանակ, թե՛ հետո:

Բալասանյանը, անդրադառնալով ընտրությունների գաղտնիությանը, նշեց, որ պետք չէ թույլ տալ, որ ինչ-որ մեկը կաշկանդված լինի: «Ինչու՞ պետք է իմ կինն իմանա, թե ում եմ ձայն տալու կամ ում եմ ձայն տվել, որ ինքն էլ քրոջն ասի, քուրն էլ նախագահականում մեկին խաբար տա: Բայց մարդիկ կան, որ դեռ մեկ տարի առաջ հայտարարում են, թե՝ ձայն ենք տալու այսինչին: Մի բարձրաձայնեք, որ որեւէ մեկի կողմից հետապնդման չենթարկվեք»,-խորհուրդ տվեց Բալասանյանը:

  • Կիսվել: