ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ընտրատեղամասերում բազմաթիվ խնդիրներ ենք նկատել, բայց որ Արցախում ժողովրդավարությունն անհամեմատելի բարձր մակարդակի է, քան Ադրբեջանում, կարևոր խաղաքարտ է Երևանի ու Ստեփանակերտի ձեռքում. Դ. Իոաննիսյան (տեսանյութ)

Ընտրատեղամասերում բազմաթիվ խնդիրներ ենք նկատել, բայց որ Արցախում ժողովրդավարությունն անհամեմատելի բարձր մակարդակի է, քան Ադրբեջանում, կարևոր խաղաքարտ է Երևանի ու Ստեփանակերտի ձեռքում. Դ. Իոաննիսյան (տեսանյութ)

Այսօր՝ ժամը 14:00-ի դրությամբ մենք արձանագրել ենք ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի ներկայության 44 դեպք, ընտրատեղամասում տեսանելի վկայականչ կրելու 40 դեպք, ընտրողի կողմից քվեաթերթիկը քվեախցիկից դուրս լրացնելու 143 դեպք, ընտրողի կողմից քվեաթերթիկը լուսանկարելու 6 դեպք, հանձնաժողովի նախագահի լիազորություններն այլ անձի կողմից իրացնելու կամ վերցնելու 10 դեպք, քվեասենյակում կուտակումների 14 դեպք: Այս մասին Tert.am-ի  հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող, Արցախում ընտրությունների դիտորդական խմբի ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Նա նշեց նաև, որ ընտրությունների երկրորդ փուլում դիտորդական խմբից միայն 10 անդամ է Արցախում, 50-ից ավելի դիտորդ տնից է հետևում ընտրության ընթացքին:

«Դիտորդների քիչ թիվը պայմանավորված է կորոնավիրուսային հիվանդությամբ, որովհետև որոշվել է, որ դիտորդների առողջությունը չի կարելի ռիսկի տակ դնել: Միևնույն ժամանակ դիտորդություն է իրականացվում ընմտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով: 65 դիտորդների մեծ մասը օնլայն դիտորդություն է անում»,-պարզաբանեց Իոաննիսյանը:

Նա հայտնեց, թե բազմաթիվ խնդիրներ են նկատել, որոնց մանրամասները կներկայացնեն վաղը: «Այն խախտումները, որոնք քրեական օրենսգրքով են արգելված, հանցագործություններ են, ուղարկելու ենք նաև ԱՀ Դատախազություն»,-նշեց նա:

Իոաննիսյանի խոսքով՝ նախորդ փուլի ընթացքում դիտորդական խմբի կողմից ԱՀ ոստիկանությանը ներկայացվել է ընտրախախտումների մասին մոտ 15 հաղորդում, մի մասով արդեն հարուցվել են քրեական գործեր, մի քանիսով նյութերի նախապատրաստման փուլ է, մի քանիսով գործի հարուցումը մերժվել է:

ց

Հարցին՝ իր նշած խախտումները ընդհանուր առմամբ կարո՞ղ են ազդել ընտրությունների լեգիտիմության վրա, Իոաննիսյանն արձագանքնեց, թե գնահատականները կհնչեցնեն վաղը: «Առաջին փուլի ամփոփմամբ մենք հայտարարեցինք, որ խախտումներն ազդել էին արդյունքների վրա, բայց այդ ազդեցության չափը դժվար է հաշվել, բայց առհասարակ գնահատականը թե՛ առաջին փուլի, թե՛ երկրորդ փուլի կտանք վաղը: Բոլոր թերություններով հանդերձ, այն, որ Արցախում ժողովրդավարությունը անհամեմատելի բարձր մակարդակի է, քան Ադրբեջանում, շատ կարևոր խաղաքարտ է Երևանի ու Ստեփանակետր ձեռքում: Մասնավորապես, խաղաքարտ է այն պետությունների հետ շփումներում, որոնք ժողովրդավար են, որպեսզի նաև իրենց հասկանալի լեզվով բացատրվի, թե ինչու մենք որևիցե հող չենք հանձնելու Ադրբեջանին: Չի կարող մի գյուղ, որ ապրում է ավելի ժողովրդավար Արցախում, գնալ, բռնապետական Ադրբեջանում ապրել: Այս առումով ափսոսում եմ, որ միջազգային դիտորդները, կորոնավիրուսով պայմանավորված, չեկան ու այս խաղաքարտը թուլացավ»,-ասաց նա:

  • Կիսվել: