երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ընդառաջում են ուղևորներին. «FlyOne Armenia»–ն պատրաստ է վերադարձնել տոմսի գումարը

Ընդառաջում են ուղևորներին. «FlyOne Armenia»–ն պատրաստ է վերադարձնել տոմսի գումարը

Գորիս-Ստեփանակերտ միջպետական ճանապարհի փակ լինելու հետևանքով «FlyOne Armenia» ընկերությունը որոշել է ընդառաջել ուղևորներին։
Օրեր առաջ լուրեր էին տարածվել, որ արցախցիները, որոնք տոմսեր են գնել «FlyOne Armenia» ընկերությունից, դժգոհում են, որ իրենց չեն փոխհատուցում կամ չեն ընդառաջում օրը փոխելու, տոմսը վերադարձնելու հարցում։
Ընկերությունը ֆեյսբուքյան էջում լուծումներ է առաջարկել իր ուղևորներին.
1. Credit Shell։ Գումարի 110%–ի չափով վերադարձ՝ ուղևորի FLYONE անձնական, հաշիվ (միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում),
2.Թռիչքի ամսաթվի անվճար փոփոխության հնարավորություն,
3. Տոմսի արժեքի ամբողջական վերադարձ։
 
«Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ +37412400003 հեռախոսահամարով։ Նամակում խնդրում ենք նաև նշել տոմսի տվյալները»,– հայտարարել է «FlyOne Armenia» ընկերության լրատվական ծառայությունը։
 

  • Կիսվել: