Վստահ եմ՝ մենք կկարողանանք ապահովել մեր նահատակների արյամբ սրբագործված Արցախի վերածնունդը. ԱՀ նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով շնորհավորանք Քրիստոսի Հրաշափառ Հարության առթիվ:
՛՛Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը կյանքի շարունակականության խորհուրդն ունի: Եվ այդ խորհրդով ու հավատով, վստահ եմ, մենք կկարողանանք ապահովել մեր նահատակների արյամբ սրբագործված Արցախի վերածնունդը…
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի՛՛,-նշել է նախագահը։