չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վրաերթ Ստեփանակերտում. տուժել է մեկ քաղաքացի

Վրաերթ Ստեփանակերտում. տուժել է մեկ քաղաքացի

Դեկտեմբերի 26-ին ժամը 10:15-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան-Կամո փողոցների խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած հետաքննիչ Ա. Բաղդասարովը պարզել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 44-ամյա բնակիչ Ա. Ղ.-ն վարելով «ՎԱԶ-21061» ավտոմեքենան, Կամո փողոցի թիվ 12 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 46-ամյա բնակչուհի Մ.Ղ.-ին:

Պատահարի հետևանքով վերջինս ստացած մարմանական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն:

ՆԳ նախարարությունը կոչ է անում երթևեկության բոլոր մասնակիցներին համատեղ ուժերով կանխել հնարավոր պատահարները և առավել պատասխանատվությամբ հետևել երթևեկության անվտանգության կանոններին:

  • Կիսվել: