կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վրաերթ Ստեփանակերտում․ բժշկական կենտրոն է տեղափոխվել երկու քաղաքացի․ ԱՀ ՆԳՆ

Վրաերթ Ստեփանակերտում․ բժշկական կենտրոն է տեղափոխվել երկու քաղաքացի․ ԱՀ ՆԳՆ

Հունվարի 14-ին ժամը 19:20-ին, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են ընդունվել Ստետանակերտ քաղաքի 48 և 38 տարեկան 2 քաղաքացի` Ի.Պ.-ն և Ա.Լ.-ն։

նչպես հայտնում են ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունից, մեկնած հետաքննիչ Լ. Մնացականյանը պարզել է, որ նույն օրը ժամը 19:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա բնակիչ Ա.Զ.-ն իր վարած «Nissan X- Trail» ավտոմեքենայով Մարտունի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում վերջիններիս վրաերթի է ենթարկել։
 
Պատահարի հետևանքով Ի.Պ.-ն և Ա.Լ.-ն ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
 
ՆԳ նախարարությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին, համատեղ ուժերով կանխենք հնարավոր պատահարները և առավել պատասխանատվությամբ հետևենք երթևեկության անվտանգության կանոններին:

  • Կիսվել: