հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Վլոգինգի հիմունքները». Ստեփանակերտում վարպետության դաս է կազմակերպվել

«Վլոգինգի հիմունքները». Ստեփանակերտում վարպետության դաս է կազմակերպվել

Նախօրեին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացել է «Վլոգինգի հիմունքները» թեմայով վարպետության դաս Սեդա Գրիգորյանի հետ՝ Sunrise Stepanakert մուլտիմեդիա արվեստի փառատոնի շրջանակներում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սեդա Գրիգորյանի դասընթացը ներառել է առցանց վիդեո լրագրության կամ վլոգինգի հմտություններ՝ նկարահանում, մոնտաժ, ներբեռնում առցանց հարթակներ, թիրախային լսարանի որոշում և համապատասխան փաթեթավորում։

«Կարող է որևէ մեկը որոշի վիդեբլոգ անել իր հետաքրքրությունների մասին և ուղղակիորեն չխոսի Արցախի մասին, բայց դա ստեղծի Արցախում, արցախյան միջավայրում: Դա ինքնին պատմություն է, թե կյանքը ինչ հետաքրքրություններով են մարդիկ ապրում այստեղ, ինչ առօրյայով են ապրում։ Եվ ես վստահ եմ՝ դա, իսկապես, հետաքրքիր է մարդկանց, հատկապես հիմա, երբ Արցախը շատ է շրջանառվում միջազգային լրատվական դաշտում, բայց, իհարկե, գրեթե բացառապես ռազմական թեմաների շրջանակներում»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց մեդիամասնագետ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցը նաև հավելեց, որ երբ գալիս է Արցախ, այստեղից ավելի շատ խաղաղություն և ուժ է ստանում և միշտ սպասում այցելության հերթական առիթին։

  • Կիսվել: