երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մենք չենք վախենում, հանգիստ գնում ենք առաջ․ Ռուբեն Վարդանյանը ներկայացնում է իրավիճակը․ տեսանյութ

Մենք չենք վախենում, հանգիստ գնում ենք առաջ․ Ռուբեն Վարդանյանը ներկայացնում է իրավիճակը․ տեսանյութ

Մեր այսօրվա ճգնաժամն ու բլոկադան շարունակվում են։ Չնայած՝ տարբեր տեղերից զանգեր են գալիս, որ ճանապարհը բաց է, դա այդպես չէ, որովհետև ճանապարհի կողմերում մնացել են ադրբեջանցիները և իրենք կարող են կանգնեցնել մեքենաները, երբ ուզենան: Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Դա անընդունելի է։ Իրենք պետք է լրիվ դուրս գան և չխանգարեն մեքենաների հանգիստ շարժմանը: Դա միակ որոշումն է, որովհետեւ եթե մենք ընդունենք, որ իրենք կարող են այնտեղ կանգնել ու որոշել՝ ինչ մեքենա թողնեն, ինչ մեքենա չթողնեն, դա դառնում է հնարավորություն ստեղծելու КПП (խմբ․- անցակետ)»,-ասաց նա:

ԱՀ պետնախարարն անդրադարձավ նաև նախորդ օրերին տեղի ունեցած հանդիպումներին՝ նշելով, որ ԱՀ ժողովուրդը նույն կերպ է մտածում։

«Շատ ուրախ եմ, որ դուք նույն ձև ենք մտածում, որ մենք միասին ենք: Այո, վիճակը շատ անկայուն է, վիճակը պարզ չի բոլորի համար: Մենք մինչև վերջ պետք է ամեն ինչ հստակեցնենք ու այնպես անենք, որ այս իրավիճակում ունենանք հստակ անվտանգության երաշխիքներ։ Ուրիշ կերպ չի կարող լինել։ Մենք շատ գործ ունենք անելու», - եզրափակեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: