երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վերսկսվում է Արցախից տեղահանվածներին՝ բանկում գրավադրված ոսկյա իրերի վերադարձի գործընթացը

Վերսկսվում է Արցախից տեղահանվածներին՝ բանկում գրավադրված ոսկյա իրերի վերադարձի գործընթացը

Վերսկսվում է Արցախից տեղահանվածներին՝ բանկում գրավադրված ոսկյա իրերի վերադարձի գործընթացը։

Արցախբանկի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Հարգելի հաճախորդներ

Նպատակ ունենալով որոշակի չափով աջակցել 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ֆինանսական ծանր կացության մեջ հայտնված Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին՝ Բանկը վերադարձնում է Արցախում տրամադրված ոսկու գրավով վարկերի համար գրավադրված ոսկյա իրերը առանց հաճախորդների կողմից վարկային պարտավորությունների մարմանը:

Տեղեկացնում ենք, որ Բանկը Ստեփանակերտ քաղաքում արդեն իսկ 400-ից ավել վարկառուների վերադարձրել է վերջիններիս կողմից գրավադրած ոսկյա իրերը, ինչպես նաև նախատեսում է 500-ից ավել հաճախորդների ևս վերադարձնել:

Ս.թ. հոկտեմբերի 11-ից սկսած Բանկի այն հաճախորդները, ում չի հաջողվել Արցախում ստանալ գրավադրված ոսկյա իրերը, կարող են անձը հաստատող փաստաթղթերով ներկայանալ Բանկի Նաիրի մասնաճյուղ (հասցե՝ ք.Երևան 0001, Սայաթ-Նովա պող. 10/1):

Ինչ վերաբերում է վերջերս ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությանը Մարտունու մասնաճյուղում գրավադրված ոսկյա իրերի գողության վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ դեպքի փաստով 2023 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Անհիմն շահարկումներից խուսափելու համար խնդրում ենք հետևել բացառապես Բանկի պաշտոնական հաղորդագրություններին:

Ձեզ հուզող հարցերի դեպքում կարող եք դիմել Բանկի մասնաճյուղեր, ինչպես նաև զանգահարել Բանկի Զանգերի կենտրոն՝ 012 777771, 777772 հեռախոսահամարներով:

Բանկի մասնաճյուղերի հասցեներին և հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ այստեղ:

  • Կիսվել: