հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վերջին շաբաթվա ընթացքում Արցախում վնասազերծվել է հրթիռակասետային 10 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ, 1 արկ

Վերջին շաբաթվա ընթացքում Արցախում վնասազերծվել է հրթիռակասետային 10 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ, 1 արկ

2021 թվականի նոյեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 212 զանգ:
 
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 1 ելք:
 
Նոյեմբերի 22-ից վերսկսվել է Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 4 ելք:
 
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն:
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:
 
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 10 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ, նռնականետի 1 նռնակ և 1 արկ:
 
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 17, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ: Փրկարարները կատարել են դռան 3 և վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 5 կանչի։
 
Յոթ օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 պատահար:

  • Կիսվել: