հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Արցախի պետնախարարը ողջունել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ԱՀ տեղափոխվելու որոշումը

Արցախի պետնախարարը ողջունել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ԱՀ տեղափոխվելու որոշումը

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ողջունել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելու որոշումը։ Այս առնչությամբ նա մասնավորապես գրել է.

«Վերջին օրերին երկու անգամ հանդիպել եմ Ռուբեն Վարդանյանին՝ քննարկելու համագործակցության եզրերն ու ողջունելու նրա որոշումը Արցախ տեղափոխվելու վերաբերյալ: Մեծ հարգանք ունենալով Ռուբեն Վարդանյանի հայրենանվեր գործունեության նկատմամբ՝ շատ ուրախ եմ նրա որոշման առթիվ՝ այն համարելով լրացուցիչ հնարավորություն Արցախի ներքին ու արտաքին բազում մարտահրավերների հաղթահարման համար:

Կարծում եմ՝ դա օրինակելի քայլ է, և հատկապես մասնագիտական դաշտում կայացած յուրաքանչյուր հայ պետք է դիտարկի ու իրացնի Արցախին շարունակաբար աջակցելու բոլոր ձևերի, այդ թվում՝ Արցախում ապրելու և գործելու հնարավորությունը: Իսկ մենք պարտավոր ենք նպաստելու այդպիսի քայլերին և առկա ներուժի պատշաճ իրացմանը:

Նախքան Ռուբենի տեղափոխվելն այստեղ՝ նրա հետ որոշ ծրագրեր էինք իրականացնում Արցախում, իսկ տեղափոխումից հետո, համոզված եմ, ծրագրերի ծավալն ու արդյունքները բազմապատկվելու են: Ռուբենի ներուժն ունեցող մարդը շատ բան ունի Հայրենիքին ծառայեցնելու, հատկապես՝ նման դժվարին պայմաններում: Կյանքն առաքելության ու ծառայության հնարավորություն ու պարտավորություն է, և ուրախ եմ, որ Ռուբենը չի անտեսում իր բաժին առաքելությունը»։

Հատկանշական է, որ այս գրառումը Բեգլարյանը արել է Վարդանյանի Արցախի պետնախարար նշանակվելու մասին շրջանառվող լուրերի ֆոնի վրա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: