չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վերանորոգվում է ԱՀ Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղի համայնքային կենտրոնը

Վերանորոգվում է ԱՀ Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղի համայնքային կենտրոնը

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ջանքերով վերանորոգվում է ԱՀ Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղի համայնքային կենտրոնը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ծովատեղի համայնքապետ Սամվել Աբրահամյանը:

Բնութագրությունը հասանալի չէ «Համայնքային կենտրոնի գործող շենքը նախկին գյուղական սովետի շենքն էր։ 1990-ական թվականներից սկսած՝ համայնքային կենտրոնում գործում են ակումբն ու բուժկետը. շենքը գտնվում էր վատթար վիճակում։ Վերանորոգման աշխատանքները սկսվել են հոկտեմբեր ամսվա վերջին. ըստ նախատեսվածի՝ ավարտին կհասցվեն այս տարվա վերջին»,- նշել է Ա. Աբրահամյանը՝ «Թուֆենկյան» հիմնադրամին շնորհակալություն հայտնելով նման աջակցության համար։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: