հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վերականգնողական կենտրոնի բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են(լուսանկարներ)

Վերականգնողական կենտրոնի բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են(լուսանկարներ)

Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով մեկնարկած բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

«Դիմել էինք «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որպեսզի աջակցեն մեզ շենքի արտաքին մասը բարեկարգելու հարցում:
 
Նրանք սիրով համաձայնեցին, և ամռանը շինարարական աշխատանքներ մեկնարկեցին: Արդյունքում փոխվեցին ու ցանցապատվեցին նաև բոլոր պատուհանները և շենքի որոշ առանձնասենյակների ու աշխատասենյակների դռները:
 
Բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են։ Նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արձագանքեց կենտրոնում շինարարական աշխատանքներ իրականացնելու մեր խնդրանքին, մասնակից եղավ նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:
Բնութագրությունը հասանալի չէ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ մենք ունեցանք նոր աստիճանավանդակ և առաջին ու երկրորդ հարկերը իրար կապող թեքատը։ Դրան զուգահեռ՝ ԿԽՄԿ-ի աջակցությամբ մենք վերանորոգեցինք առաջին հարկի հատակը, մոտավորապես 100մ/ք մակերեսով նոր տարածք վերակառուցվեց, որը կծառայի կենտրոնում ամբուլատոր բուժում ստացողների համար», - նշեց Վ. Թադևոսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: