ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վաշինգտոնն անում է այն, ինչ կարող է․ Սպիտակ տունը՝ Արցախից հայ ազգաբնակչության տեղահանման մասին

Վաշինգտոնն անում է այն, ինչ կարող է․ Սպիտակ տունը՝ Արցախից հայ ազգաբնակչության տեղահանման մասին

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քըրբին Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախից հայ ազգաբնակչության տեղահանմանն ու ԱՄՆ-ի արձագանքին

Իր խոսքում, Քըրբին ընդգծել է, որ ԱՄՆ շարունակում է մեծ ուշադրությամբ հետևել իրավիճակին, որն, ակնհայտորեն, շարունակում է լարված մնալ:

«Մենք գիտակցում ենք, որ ճնշող մեծամասնությունը կամ գրեթե բոլոր էթնիկ հայերն այժմ հեռացել են [Լեռնային Ղարաբաղից], և կա մարդասիրական օգնության մեծ պահանջարկ: Այդ իսկ պատճառով USAID ադմինիստրատոր Սամանթա Փաուերը այնտեղ էր ընդամենը մի քանի օր առաջ: Մենք այնտեղ ենք տեղակայել Աղետների աջակցության արձագանքման թիմ (DART) ու տրամադրել 11 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն»,- ասել է Քըրբին:

Նա հավելել է, որ Վաշինգտոնը կենտրոնացած է հումանիտար իրավիճակի վրա և անում է այն, ինչ կարող է՝ մեղմելու տառապանքները:

«Բայց նաև, կրկին, հորդորում ենք Ադրբեջանին կատարել իր հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունները: Մենք նաև վերահաստատում ենք մեր աջակցությունն այն էթնիկ հայերին, ովքեր դեռ այնտեղ են»,- ասել է Քըրբին:

  • Կիսվել: