չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վարույթ է ընդունվել Ստեփանակերտի բնակչի կողմից թմրամիջոց ձեռք բերելու առթիվ հարուցված քրգործը

Վարույթ է ընդունվել Ստեփանակերտի բնակչի կողմից թմրամիջոց ձեռք բերելու առթիվ հարուցված քրգործը

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության կողմից վարույթ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված Հ.Դ-ի կողմից 2022թ. մայիս ամսվա վերջին սոցիալական կայքերով անհայտ անձի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առցանց եղանակով համապատասխան վճարում կատարելով, 35000 ՀՀ դրամ գումարով զգալի չափի ընդհանուր 1.26 գրամ <<Ափիոն>> տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և ապօրինի պահելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է։

 
 

  • Կիսվել: