կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վաղը, կարծում եմ, ՄԱԿ-ի գասենյակից արդեն որոշակի արձագանքներ կլինեն մեր պահանջներին. Բեգլարյան

Վաղը, կարծում եմ, ՄԱԿ-ի գասենյակից արդեն որոշակի արձագանքներ կլինեն մեր պահանջներին. Բեգլարյան

Արցախի նախկին պետքարտուղար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց անժամկետ նստացույցի առաջին օրվա արդյունքներն ու առաջիկա անելիքները:

Նա նշել է, որ ՄԱԿ-ի գրասենյակի գրասենյակի բոլոր մուտքերն արգելափակված են, ակցիային մասնակցում են տասնյակ քաղաքացիներ, օրվա ընթացքում հարյուրավոր քաղաքացիներ, հանրային գործիչներ աջակցություն են հայտնել՝ պաքարելու Արցախի ներկա վիճակի կարգավորման ուղղությամբ:

՛՛Վաղը, կարծում եմ, ՄԱԿ-ի գասենյակից արդեն որոշակի արձագանքներ կլինեն մեր պահանջներին՛՛,-նշել է Բեգլարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝  Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անժամկետ նստացույց է սկսել Երևանում՝ այս փուլում՝ դեռ ՄԱԿ գրասենյակի դիմաց: Նրա պահանջը կապված է Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետ: Բեգլարյանը դիմում է միջազգային կառույցին՝ գործուն քայլեր ձեռնարկելու՝ Արցախն ապաշրջափակելու ուղղությամբ: 

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: