ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վաղուհասում համագյուղացու հիշատակին խաչքար է կանգնեցվել ԱՀ Մարտակերտի շրջանի

Վաղուհասում համագյուղացու հիշատակին խաչքար է կանգնեցվել ԱՀ Մարտակերտի շրջանի

Վաղուհաս համայնքում խաչքար է կանգնեցվել՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում նահատակված ժամկետային զինծառայող Մխիթար Աղաբեկյանի: Հունիսի 7-ին նա կդառնար 20 տարեկան։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վաղուհասի համայնքապետ Հովհաննես Պետրոսյանն ասել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում գյուղն ունեցել է 3 զոհ, 1 անհայտ կորած:

Բնութագրությունը հասանալի չէ

«Խաչքարը կանգնեցվել է Մխիթարի հոր նախաձեռնությամբ: Հերոսը ծնվել է 2002թ.-ին, Վաղուհասում, բայց ապրել է Մարտակերտ քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը: Նույն թվականի հուլիսին զորակոչվել է: Միայն լավ խոսքով կարող եմ բնութագրել Մխիթարին, ով պարտաճանաչ էր ու պատասխանատու»,- նշել է Հ. Պետրոսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Համայնքապետը կարևորեց հերոսների հիշատակը վառ պահելու հանգամանքը՝ ավելացնելով, որ բոլորը պետք է գիտակցեն՝ նրանց գործն անմահ է, նվիրումը` անգնահատելի։

  • Կիսվել: