Ուշադրություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին. ԱՍՀՆ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացումը շարունակում է լինել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրակարգային հարցերից․ այս պահին քննարկվում է միջոցառումների շարունակականության ընթացքին վերաբերող մանրամասները։
Նախարարությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, որի շրջանակում կներկայացվեն նախատեսվող նոր ծրագրի իրականացման պայմաններն ու ընթացակարգը։
Հիշեցնենք, որ հայրենակիցների համար իրականացվել/իրականացվում են՝
առաջնային սպառողական ծախսերի նպատակով՝ միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագիր,
կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագիր,
սպառողական ծախսերի նպատակով՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագիր,
մասնագիտական ուսուցման, վճարովի պրակտիկայի և զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագիր՛՛։