հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուշադրություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված, աշխատանք փնտրող անձանց և վերջիններիս աշխատանք առաջարկող գործատուներին

Ուշադրություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված, աշխատանք փնտրող անձանց և վերջիններիս աշխատանք առաջարկող գործատուներին

ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին (հղում՝ https://workforall.am/gorc-vacancy/index ) կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://socservice.am/offices ): Հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում և կառաջարկվի համապատասխան աշխատանք:   

Այն գործատուները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման նպատակով, կարող են ներկայացնել իրենց կազմակերպությունում առկա թափուր հաստիքները տվյալ հարթակում (հղում՝ https://workforall.am/ ) կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 հեռախոսահամարով:

  • Կիսվել: