հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ուրբաթ օրվանից Արցախից բռնի տեղահանվածները կսկսեն ստանալ իրենց դրամական հատկացումները․ փոխվարչապետ

Ուրբաթ օրվանից Արցախից բռնի տեղահանվածները կսկսեն ստանալ իրենց դրամական հատկացումները․ փոխվարչապետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ԱԺ-ում ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց տրվող աջակցության վերաբերյալ մանրամասներ, նշեց, որ ամենամեծ աջակցությունը, որ պետք է ցուցաբերել՝ դա աշխատանք գտնելու, զբաղվածություն ունենալու և սեփական աշխատանքի միջոցով  բարեկեցությունը ձևավորելու ճանապարհն է։

«Մենք այս ուղղությամբ նույնպես ծրագրեր ենք մշակում եւ դրանք շուտով կհայտարարվեն և գործի կդրվեն»,- ասաց նա և մանրամասներ ներկայացրեց հատուկ կարիքներ ունեցող անձանց համար նախատեսվող ծրագրերից։

  • Կիսվել: