երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուրախ եմ, որ Ուրուգվայի նախագահ է ընտրվել հայ ժողովրդի լավ բարեկամը. Մայիլյան

Ուրախ եմ, որ Ուրուգվայի նախագահ է ընտրվել հայ ժողովրդի լավ բարեկամը. Մայիլյան

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ողջունել է Ուրուգվայի նախագահի պաշտոնում Լուիս Լակալե Պոունի ընտրվելու փաստը։

Մաիլյանը իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես նշել է․ «Շատ ուրախ եմ, որ Ուրուգվայի նախագահի պաշտոնում ընտրվել է հայ ժողովրդի լավ բարեկամ Լուիս Լակալե Պոուն, ում հետ մի քանի ամիս առաջ խոսել ենք Արցախի և Ուրուգվայի միջև համագործակցության հեռանկարների մասին»:

Հիշեցնենք, որ Ուրուգվայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածու Լուիս Լակալե Պոուն:

  • Կիսվել: