երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ուկրաինայում պատերազմը ստիպել է մոռանալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա կախված սպառնալիքի մասին․ «Charlie Hebdo»

Ուկրաինայում պատերազմը ստիպել է մոռանալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա կախված սպառնալիքի մասին․ «Charlie Hebdo»

Ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագիրը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմը ստիպել է մոռանալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա կախված սպառնալիքի մասին: Ամսագիրը գտնում է, որ այժմ առավել քան երբևէ կարևոր է մոբիլիզացվել հանուն հայերի։

«Սա տագնապի ճիչ է և գործողության կոչ։ Ընթերցողները, որոնք պարտավորություններ են ստանձնել աջակցելու Ուկրաինային, պետք է թույլ չտան, որ Կիևի վրա պատուհասած պատերազմի ստվերում տեղի ունենա հանցագործություն, որն օրեցօր կարող է հանգեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 1915 թվականին արդեն նահատակված հայ ժողովրդի անհետացմանը», -ասվում է հոդվածում։

«Charlie Hebdo»-ն գրում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը խոչընդոտ են հանդիսանում Թուրքիայի և Ադրբեջանի ճանապարհին՝ Թուրքիան Կասպից ծովին և Միջին Ասիային միացնելու իրենց աշխարհաքաղաքական ծրագրի իրականացման գործում, իսկ դրա համար նրանք պետք է նախ ամբողջությամբ գրավեն Լեռնային Ղարաբաղը, ապա Սյունիքը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: