երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուղիղ միացում Կոռնիձորից. իրավիճակն այս պահին

Ուղիղ միացում Կոռնիձորից. իրավիճակն այս պահին

Հուլիսի 26-ին՝ առավոտյան, հումանիտար բեռներով բարձված 19 բեռնատար Երևանից ճամփա ընկավ դեպի Կոռնիձոր: Այս բեռները նախատեսված են Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար, որոնք հունիսի 15-ից լիակատար շրջափակման մեջ են:

Առաջին անհրաժեշտության սնունդը Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներին է ուղարկում Հայաստանի Կառավարությունը:

Բեռները ներառում են 60 տոննա շաքարավազ, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և շուրջ 200 անուն ընդհանուր 4 տոննա քաշով դեղորայք:

Այս բեռը անհրաժեշտ է արցախահայերին օր օրի ահագնացող հումանիտար ճգնաժամից դուրս գալու, սովամահ չլինելու համար:

Անկախ բեռի նպատակից ու դրա անհրաժեշտությունից, Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետը փակ է, 5-րդ օրն է մոտ 400 տոննա սնունդով ու դեղորայքով բարձված բեռնատարները կանգնած են:

 

  • Կիսվել: